Canon-ը ներկայացրել է պրոֆեսիոնալ տեսախցիկի նախատիպ, որը կարող է նկարահանել 8К ձևաչափով (8192 x 4320 կետայնություն, 60 կադր 1 վայրկյանում): Այս մասին ասվում է ընկերության հաղորդագրության մեջ Canon Expo-2015 ցուցահանդեսի արդյունքներով, հայտնում է Lenta.ru-ն:
Տեսախցիկն ունի 35-մեգապիքսելանոց մատրիցա, տեսանկարահանում է RAW-ձևաչափով, ինչն ընդլայնում է պատկերի խմբագրման հնարավորությունները: Օպերատորը կարող է նկարահանված նյութը նայել 4К կետայնությամբ 10-դյույմանոց մոնիտորով: Հավանաբար, պատրաստի սարքը կներառվի Canon EOS C100 պրոֆեսիոնալ տեսախցիկների շարքում:
Canon-ը ենթադրում է, որ տեսախցիկով նկարահանված պատկերը կարող է օգտագործվել 8K-մոնիտորներով դիտելու համար, որոնց նախատիպերը ընկերությունը ներկայացրել է դեռևս Canon Expo-2010-ում, նաև բարձր դետալավորմամբ պատկերների ստեղծման համար:









































