Մալայան կղզեախմբի էկզոտիկ կղզիներում՝ Սումատրա, Կալիմանտան և Յավա, կարելի է հանդիպել բնության իսկական հրաշքի՝ աշխարհում ամենամեծ ծաղկին, որը կրում է Ռաֆլեզ Առնոլդ անունը: Այս մասին գրում է mirfactov.com-ը:
Գիտական անվանումը նա ստացել է ի պատիվ այն հայտնաբերողների՝ սպա Ռաֆլեզի և բուսաբան Առնոլդի, սակայն հնուց ի վեր տեղացիները այն անվանել են «բունգապատմա», այսինքն՝ «լոտոսի ծաղիկ», ու նրան վերագրել են հրաշագործ ու բուժիչ ունակություններ:
Այդ անսովոր բույսը չունի տերևներ, արմատներ և այդ յուրահատկության պատճառով չի կարող ինքնուրույն արտադրել իր վերարտադրության համար անհրաժեշտ օրգանական նյութեր:
Այդ պատճառով հսկայական ծաղիկը ամրանում լիանաների ճյուղին՝ բարակ թելերով սերտաճելով ծառին:
Ամենամեծ Ռաֆլեզին ունեցել է 106.7 սմ շառավիղ, իսկ ծաղկի չափերը միջինը չեն գերազանցում 90 սմ-ն: Բույսը կշռում է մինչև 6 կգ, իսկ նրա հաստ, մսոտ տերևները աճում են մինչև 46 սմ:
Բույսի արտաքին տեսքը հիշռցնում է միս, այն ունի նեխած մսի հոտ:








































