Այսօր ՀՀԿ-ական երիտասարդները «Մոսկվա» կինոթատրոնի տարածքում գործող քաղաքապետ, քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Տարոն Մարգարյանի անունից վարդեր էին նվիրում անցորդ կանանց և աղջիկներին`Մայրության և գեղեցկության տոնի առթիվ:
Ի դեպ՝ նույն այս առիթով վարդեր էին բաժանվում նաև ԲՀԿ-ի կողմից՝ արդեն կինոթատրոնի ներսում:
Նշենք, որ այսօր առավոտից Հյուսիսային պողոտայում ևս աշխույժ տոնական տրամադրություն էր տիրում: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից կանանց և աղջիկներին բաժանվել են ծաղիկներ և բացիկներ, հնչել երևանյան սիրելի երգեր:







































