Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է ի թիմի ելույթների մասին ընթացիկ մրցաշրջանում:
«Մենք խաղալու ենք Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում և հեռու չենք Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչից: Իհարկե, Պրեմիերայում չեմպիոնության համար պայքարից ժամանակից շուտ դուրս եկանք:
Իսպանիայի առաջնությունում հանդես են գալիս Եվրոպայի լավագույն ակումբները` «Ռեալ»-ն ու «Բարսելոնա»-ն:
Ամենյան հավանականությամբ, այս տարի Իսպանիայի չեմպիոն կդառնան մեր հակառակորդները: Անցած մրցաշրջանում հաղթել էինք մենք: Սա նորմալ պրոցես է»,- Մոուրինյոի խոսքերը մեջբերում է AS-ը:








































