Thursday, 02 05 2024
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին

«Եթե ՀԷՑ-ի պրոբլեմները չկարողացավ լուծել Ինտեր ՌԱՕ-ն, առավել ևս Սամվել Կարապետյանը չի կարողանալու լուծել». տնտեսագետ

էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունն այսօր տեղեկացրել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության՝ «Տաշիր գրուպին» վաճառքից հետո նոր պարտավորություններ են ավելացել։ Սեփականատիրոջ պարտավորությունների մեջ է մտնում առնվազն 2 տոկոսով նվազեցնել ընկերության տեխնոլոգիական կորուստները։ Մյուս կողմից՝ վերջինս պարտավոր է թույլ չտալ առևտրային կորուստների ավելացում՝ 2014-2015թթ. սակագնային տարվա համեմատ, նաև՝ 100 տոկոս վճարումներ կատարել՝ արտադրողներին և ծառայություն մատուցողներին:

Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը մեզ հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ ՀԷՑ-ի նոր պարտավորություններից սպառողը չի շահելու։ «Ըստ էության, ՀԷՑ-ը ստանձնել է այն պարտավորությունները, որոնք որ կային նախորդ սեփականատիրոջ օրոք, և ինչը որ չկարողացավ անել նախորդ սեփականատերը»,- ասաց տնտեսագետը։ Վերջինս նաև հակված չէ հավատալու, որ վարչապետն է համոզել Սամվել Կարապետյանին գնել ՀԷՑ-ը։ «Եթե այդ պրոբլեմները չկարողացավ լուծել Ինտեր ՌԱՕ-ն, առավել ևս Սամվել Կարապետյանը չի կարողանալու լուծել ՀԷՑ-ի խնդիրները, որոնք համակարգային են։ ՀԷՑ-ը ճգնաժամային իրավիճակից հանելը անիրագործելի է ստեղծված իրավիճակում։ Հաշվի առնելով նաև, որ ՀԷՑ-ը առանձին օղակ չէ, էներգետիկ օղակներից մեկն է, սպասարկող օղակ է, և եթե ճգնաժամը չլուծվի ընդհանուր էներգետիկ համակարգում, ՀԷՑ-ում նույնպես չի լուծվելու»,- ասաց Եղիազարյանը՝ հավելելով, որ ՀԷՑ- վաճառքի գործարքից, ըստ էության, «սպառողը չի շահում, մեր տնտեսության վրա սակագնային ծանր բեռը մնում է»։

Դիտե՛ք մեր հարցազրույցը տնտեսագետ Աշոտ Եղրազարյանի հետ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում