Մայիսի 15-ին Կաննի կինոփառատոնում կկայանա «Մեծն Գեթսբի» ֆիլմի պրեմիերան, սակայն ֆիլմն այժմ արդեն սկսում է մեծ ազդեցություն թողնել նորաձևության վրա: Նույնիսկ այդ ժամանակաշրջանին հատուկ կոկտեյլ են պատրաստել՝ «Արյունոտ Մերի»:
Եթե նախկինում կոկտեյլը մաքսանենգ ալկոհոլը թաքցնելու միջոց էր, ապա այժմ այն ոչ միայն ջազի դարաշրջանի ատրիբուտներից է, այլև համատեղում է հաճելին և օգտակարը: Դրա հետ համատեղելի են բողկը, նեխուրը և այլն:
Համաձայն փորձագետների գնահատականների՝ երբ «Մեծն Գեթսբի» ֆիլմը էկրան բարձրանա, «Արյունոտ Մերին» կդառնա Եվրոպայի և ԱՄՆ-ի բարերում ամենաշատ վաճառվող կոկտեյլը:











































