Կատալոնական «Բարսելոնա»-ն հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգի ծառայություններով: Կատալոնացիները շարունակում են փոխարինող փնտրել թիմից հեռացած Պեդրո Ռոդրիգեսին:
Mundo Deportivo-ի տեղեկությունների համաձայն՝ «կապտանռնագույններ»-ը վաղուց են հետևում Օբամեյանգի խաղին, սակայն տրանսֆերային գործարքներ կատարելու արգելքի պատճառով կատալոնացիները մինչ այժմ չեն դիմել դորտմունդցիներին:
Հիշեցնենք, որ «Բորուսիա»-ի հետ Օբամեյանգի պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2020 թվականը: Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը Բունդեսլիգայի ռեկորդ է սահմանել՝ գոլեր խփելով մեկնարկային 6 տուրերում:







































