Anonymous խմբի հաքերները հայտարարել են, որ ապրիլի 7-ին հարձակման կենթարկվեն մի շարք իսրայելական կառավարական և կոմերցիոն կառույցների կայքեր:
Անցած գիշեր խաթարվել է Իսրայելի լուսավորության նախարարության կայքի աշխատանքը: Շաբաթ օրը տեղեկություն էր ստացվել իսրայելական այլ կայքերի վրա հարձակումների շարքի մասին: «Կոլ Իսրայել» ռադիոկայանի տվյալներով՝ շաբաթ օրը հարձակման են ենթարկվել հարյուրավոր իսրայելական ինտերնետ ռեսուրսներ:
Walla կայքի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան ժամը 04.00-ին խնդիրներ են եղել Իսրայելի վարչապետի կայքի հասանելիության հետ կապված: Երեք ժամ անց կայքի աշխատանքը վերականգնվել է:
Հաքերների հարձակումների թիրախներն են Իսրայելի բանկի, ԱԳՆ-ի, «Լեումի» բանկի, «Արաբներ հանուն Իսրայելի» կազմակերպության, Երուսաղեմում հրեական համալսարանի, Թել Ավիվի համալսարանի կայքերը: Anonymous-ը սպառնում է հարձակվել մի շարք այլ բանկերի, կրթական հաստատությունների ու կոմերցիոն ընկերությունների կայքերի վրա, վնաս հասցել սոցցանցերում իսրայելական օգտահաշիվներին:
Իսրայելում «էլեկտրոնային ջիհադ» է սկսվել: Իսրայելցի և իսրայելամետ հաքերները դիմահար հարձակման են անցել: Կոտրվել է հակաիսրայելական Anonghost հաքերային կազմակերպության կայքը, իսկ իսրայելամետ Israeli Elite հաքերային խումբը հրապարակել է իր կոտրած պակիստանյան ԶԼՄ-ների կայքերի ցուցակը:







































