Իտալացի մասնագետ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ կարող է վերսկսել մարզչական գործունեությունն արդեն հունվարին:
«Կցանկանայի դարձյալ աշխատել Պրեմիեր լիգայում: Այնտեղ ֆուտբոլային հիանալի մթնոլորտ է: Եթե ոչինչ չպատահի, պատրաստ եմ մարզչական գործունեությունս վերսկսել հունվարին»,- Football Italia-ն մեջբերում է Անչելոտիի խոսքերը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն՝ Անչելոտին չէր պատրաստվում մարզչական գործունեությամբ զբաղվել ընթացիկ մրցաշրջանում:





































