Monday, 08 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

ՕԵԿ-ը առաջադրել է երևանցի թեկնածուի, որպեսզի նա ծանոթ լինի գրված և չգրված օրենքներին

Այսօր մեկնարկեց Երևանի ավագանու ընտրությունների պաշտոնական քարոզարշավը:

ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի խոսքով՝ իրենք նախընտրական քարոզարշավը սկսել են լավ տրամադրությամբ և կավարտեն հաղթանակով. «Մենք առաջադրել ենք երևանցի թեկնածուի, ինչը շատ կարևոր է, քանի որ նա պետք է ծանոթ լինի գրված և չգրված օրենքներին…»:

Երևանի ավագանու ընտրություններին Արմեն Երիցյանին ուժ կտան կանայք՝ պատահական չէ, որ նախընտրական քարոզարշավը սկսվեց ապրիլի 7-ին: Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին, ՕԵԿ նախընտրական քարոզարշավի բացմանը ասաց ԱԱԽՔ քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Նրա խոսքով՝ իրենք ընտրել են մրցունակ թիմ և կարող են արձանագրել հաջողություններ:

Նա նշեց, որ «բազմաթիվ լուսավոր ծրագրեր են ներկայացնում»: ՕԵԿ-ի նախընտրական ծրագրի հիմնադրույթներն են` Երևան քաղաքի կառավարման սկզբունքներն ու կազմակերպումը, աշխատատեղերի ստեղծումը, զբաղվածության ենթակառուցվածքների հիմնումը, սոցիալական ոլորտի գործառույթների արդիականացումը, կոմունալ բնակարանային տնտեսության բարեփոխումը, կապի հեռահաղորդակցության և տրանսպորտի զարգացումը, Երևանի կառուցապատումը, բարեկարգումը և բնապահպանական խնդիրները:

Համաձայն ՕԵԿ-ի ծրագրի՝ մշակույթը պետք է դարձնել Երևանի այցեքարտը: Դրանում տեղ են գտել նաև երիտասարդական քաղաքականությունը, կրթության բարձր որակի ապահովումը, արտաքին կապերի ընդլայնումն ու Սփյուռքի հետ համագործակցության ամրապնդումը:

Իր հերթին Երևանի ավագանու ընտրություններին քաղաքապետի ՕԵԿ-ական թեկնածու Արմեն Երիցյանը ասաց. «ՕԵԿ-ի կողմից պայքարը պետք է լինի ազնիվ և շիտակ, և ամեն ինչ պետք է արվի՝ հաղթելու համար»:

Ա. Երիցյանը շնորհավորեց կանանց մեկամսյակը՝ նշելով. «Ճիշտ է, ես ասել եմ, որ դուք խլել եք մեր փետրվարի 23-ը՝ դարձնելով մեկամսյակ, բայց դա այլ խնդիր է: Ես ցանկանում եմ, որ միշտ ժպիտ լինի ձեր դեմքին և լավ լինեք, իսկ քաղաքականության մեջ ունենաք ձեր դերն ու խոսքը»:

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ Երևանը այնպիսին լինի, որ բոլորս տեսնենք և հպարտությամբ ասենք՝ սա մեր տունն է»,- ասաց Արմեն Երիցյանը:

Նրա խոսքով՝ իրենք չեն ասում, որ Երևանում ոչինչ չի արվում, այլ ասում են, որ իրենք կարող են ավելին անել ու անելու են: «Յուրաքանչյուր թաղ պետք է զգա դա»,- ավելացրեց Արմեն Երիցյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում