Երևանում այսօր մեկնարկում է մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը և կշարունակվի մինչև մայիսի 3-ը: Երևանի ավագանու ընտրություններին, որի արդյունքում հայտնի կդառնա քաղաքապետի անունը, մասնակցում են 7 քաղաքական ուժեր՝ 6 կուսակցություններ և մեկ դաշինք:
Համացանցում տեղադրվել է ՀՀԿ նախըտնրական երգն ու տեսահոլովակը: «Ավելի լավ Երևան, ավելի լավ քաղաք» երգի երաժշտության հեղինակն է Արմեն Մարտիրոսյանը, խոսքերի հեղինակը Ավետ Բարսեղյանը:








































