Ամերիկյան Dell ընկերությունը կհայտարարի EMC ընկերության գնման մասին՝ հայտնում է Bloomberg գործակալությունը։
Dell-ն ավելի քան 67 մլրդ դոլարով ձեռք կբերի տվյալների պահման համակարգեր արտադրող ընկերությունը։ Բացի այդ, կստանա վիրտուալիզացիայի համար նախատեսված ծրագրային ապահովում մշակող VMware-ը, որի 80 տոկոսը պատկանում է EMC-ին։ Աղբյուրի խոսքով՝ նման միաձուլումը կսասանի շուկայի այլ մասնակիցների դիրքերը, օրինակ՝ Hewlett-Packard-ի։
Գործարքի շուրջ բանակցություններն ընթացել են ավելի քան 1 տարի, և Dell-ը զբաղվել է 40 մլրդ դոլարի չափով վարկի ներգրավմամբ՝ գնումը ֆինանսավորելու համար։








































