«Լիվերպուլ»-ի և Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը գովեստի խոսքեր է հասցեագրել Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլին: Կարագերի կարծիքով՝ ուելսցի ֆուտբոլիստի շնորհիվ «արքայական ակումբ»-ը կարող է մեծ հաջողությունների հասնել:
«Բեյլը դեռ չունի Ռայան Գիգզի, Քենի Դալգլիշի, Բոբի Չարլտոնի կամ Ջորջ Բեսթի մակարդակը: Սակայն ժամանակի ընթացքում նա կհամալրի նշված լեգենդների շարքը: Բեյլը հիանալի որակներ ունի: Նրա օգնությամբ «Ռեալ»-ը կարող է գերիշխանություն հաստատել Եվրոպայում:
Ուելսի հավաքականում նրա ներդրումը զգալի է և էական: Նույն խաղը Գարեթը պետք է ցուցադրի ակումբում: Այնուհետև նա կդասվի լավագույնների թվին»,- Daily Mail-ը մեջբերում է Կարագերի խոսքերը:










































