Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ կարող էր հեռացվել «արքայական ակումբ»-ից այնտեղ անցկացրած առաջին իսկ մրցաշրջանից հետո: Անչելոտին մադրիդյան գրանդը գլխավորել է 2013-2015 թվականներին:
«Իրականությունն այն է, որ առաջին իսկ մրցաշրջանից հետո ինձ ցանկանում էին հեռացնել «Ռեալ»-ից: Դա տեղի կունենար, եթե ակումբը Չեմպիոնների լիգայի գավաթակիր չդառնար: Ես հիանալի հասկանում էի, որ եթե տիտղոսներ չնվաճեմ հաջորդ մրցաշրջանում, ինձ դուրս կվռնդեն»,- Canal+-ը մեջբերում է Անչելոտիի խոսքերը:
Հիշեցնենք՝ «Ռեալ»-ի գլխավորությամբ Անչելոտին Չեմպիոնների լիգայի գավաթակիր է դարձել, նվաճել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը, Իսպանիայի Գավաթն ու աշխարհի ակումբային առաջնության հաղթող դարձել:










































