Հորդանանի Արևմտյան ափում կրակ է բացվել հավատացյալների վրա: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Իսրայելի հատուկ ծառայությունները հաղորդում են, որ այդ հարձակման հետևանքով զոհվել է մեկ իսրայելցի, ևս 3-ը ստացել են մարմնական վնասվածքներ: Հարձակումը տեղի է ունեցել Նաբլուս քաղաքի մերձակայքում` Հովսեփի դամբարանի մոտ:
Ինչպես նշում է France Presse գործակալությունը, այս վայրը փակ է ազատ այցելության համար, սակայն հրեա-ուղղափառները հաճախ խատում են այս արգելքը:







































