Կալիֆոռնիայում գտնվող Սթենդֆորդի համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ աղտոտված օդի ազդեցությունը հղիության վաղ շրջանում մեծացնում է երեխայի՝ ի ծնե արատներ ունենալու հավանականությունը:
Ուսումնասիրությունների ընթացքում գիտնականները պարզել են, որ երեխաների մոտ վնասված նյարդային համակարգը պայմանավորված է նրանով, որ հղիության ընթացքում նրանց մայրերն աղտոտ օդ են շնչել:
Արատները հիմնականում ի հայտ են գալիս գլխուղեղում և ողնուղեղում: Այս մասին հաղորդում է Bagnet.org-ը։









































