Մեքսիկայում իրավապահները կանխել են երկրի խոհրդարանի 2 անդամների սպանությունը: Այս մասին հայտնում է արևմտյան մամուլը:
Վարձու մարդասպանների խումբը ձերբակալվել է Մեխիկոյի հյուրանոցներից մեկում: Նրանց նպատակն էր սպանել ներկայացուցիչների պալատի անդամ Ռիկարդո Մոնրեալին և նրա եղբորը՝ սենատոր Դավիդ Մոնրեալին: Սպանության դրդապատճառները դեռևս հայտնի չեն:







































