«Ուլիսի» հետ ոչ-ոքի (1:1) ավարտված հանդիպումից հետո «Փյունիկի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հանդիպման արդյունքը տրամաբանական համարեց.
«Վերջին 7 օրվա մեջ մեր թիմը 3 խաղ էր անցկացրել: Շատ դժվար էր, քանի որ բանակային ֆուտբոլիստներն էլ 3 օր չէին մարզվել: Այդ պատճառով խնդիրներ ունեցանք:
Այդուհանդերձ տղաները կարողացան ուժ ու էներգիա ներդնել խաղադաշտում: Ոչ-ոքին տրամաբանական եմ համարում»:







































