Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանն այսօր հաստատել է երկրի վարչապետի պաշտոնում մուսուլման սուննի Թամամ Սալեմի թեկնածությունը և դիմել է նրան` նոր կառավարություն ձևավորելու խնդրանքով, հաղորդում է ITAR-TASS-ը:
Լիբանանի նախկին վարչապետ Նաջիբ Միքաթին հրաժարական էր տվել, և երկու շաբաթ վարչապետի պաշտոնը թափուր էր: Սալեմի թեկնածությանն աջակցել է խորհրդարանականների մեծ մասը:










































