Գերմանական ԶԼՄ-ները հրաժարվում են ԳԴՀ-ի հատուկ ծառայություններին տրամադրել հարկերից խուսափողների տվյալները, որոնք ստացվել են Լրագրողական հետաքննության միջազգային կոնսորցիումից (ICIJ), հաղորդում է Deutsche Welle-ն:
«NDR հեռուստաալիքը, ինչպես նաև Süddeutsche Zeitung-ը ICIJ-ին խոստացել են այդ տվյալները ոչ ոքի չփոխանցել»,- հայտարարել է NDR-ի ներկայացուցիչ Մարտին Գարցկեն:
«Süddeutsche Zeitung-ը կարող է, սակայն չպետք է ու չի անի դա»,- ասվում է պարբերականի կայքում:
The Guardian-ը հիշեցնում է, որ փաստաթղթերի արտահոսք էր տեղի ունեցել բրիտանական Վիրջինյան կղզիների օֆշորների վերաբերյալ: Ամբողջ աշխարհի մեծահարուստները օֆշորներում կարող են թաքցնել շուրջ 32 տրլն դոլար, ասվում է ICIJ-ի հրապարակած փաստաթղթերում:









































