«Միլան»-ի նախագահ Սիլվիո Բերլուսկոնին հայտարարել է, որ շուտով բոլորը փոփոխություններ կնկատեն իր ակումբի խաղում:
«Չեմ ցանկանում հեռացնել մարզչին մի քանի անհաջողությունից հետո: Հաջորդ հանդիպմանը «Միլան»-ի խաղում էական փոփոխություններ կկատարվեն:
«Ռոսսոներիներ»-ը դարձյալ կվերահսկեն խաղի ընթացքը: Վերջերս ընթրել եմ Գալիանիի և Միխայլովիչի հետ: Կարող էի թունավորել նրանց»,- կատակել է Բերլուսկոնին՝ պատասխանելով Football Italia-ի թղթակցի հարցերին:








































