Գերմանիայում գործող մի շարք հայկական ՀԿ-ներ՝ «Եվրոպայի Հայերի Համագումար» Գերմանիայի մասնաճյուղը, Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը, Հայ-Գերմանական Մշակութային Ընկերությունը, Բեռլինի Հայ Համայնքը, Շտուտգարտի Հայ Մշակութային Միությունը, «3-րդ Հազարամյակն Առանց Պատերազմի» ՀԿ-ն և «Հայկական Վերածնունդ» Գերմանիայի մասնաճյուղը հանդես են եկել հայտարարությամբ:
Ստորև ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ. «Փետրվարի 18-ի ՀՀ նախագահական ընտրություններից հետո Հայաստանի Հանրապետությունում քաղաքական իրավիճակը խիստ լարված է : Հակառակ որոշ կանխատեսումների մթնոլորտը գնալով շիկանում է և սպասվում է, որ այն իր կուլմինացիոն կետին կհասնի ապրիլի 9-ին`նախագահական երդմնակալության օրը:
ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ Է , որ կարող են սադրանքներ և բախումներ առաջանալ խաղաղ բնակչության ու օրինապահ մարմինների միջև և զարգացումները գնան մարտի 1-ի հայտնի դեպքերի սցենարով:
Մենք զորակցում ենք մեր ժողովրդի արդար պայքարին և խիստ մտահոգված ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ենք, որ որևւէ բիրտ ուժի կիրառում կամ սադրանք աննախադեպ բացասական ազդեցություն կունենա Հայաստանի իշխանություններ և Սփյուռք հարաբերությունների վրա:
Ի բարօրություն Հայ ժողովրդի, երկրի խաղաղ ու կայուն զարգացման` պահանջում ենք Հայաստանի Հանրապետության գործող իշխանություններից յուրաքանչյուր խնդրո առարկա կամ տարաձայնություն հանգուցալուծելիս կիռարել միմիայն իրավական, ազգանպաստ ևւ մարդասեր մոտեցում, որը կհանդիսանա ամուր հիմք Սփյուռք-Հայրենիք հարաբերությունների շարունակական զարգացման համար և առավել կբարձրացնի Հայաստանի Հանրապետության հեղինակությունը միջազգային արենայում»:








































