Անկարայում ահաբեկչության հետ կապված նյութերի հրապարակման ժամանակավոր արգելք է սահմանված թուրքական զանգվածային բոլոր լրատվամիջոցների համար: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
«Թուրքիայի վարչապետի աշխատակազմը երկրի բոլոր զանգվածային լրատվամիջոցների համար նախազգուշացում է տարածել լուսանկարների, տեսանյութերի և տպագիր նյութերի հրապարակման և տարածման ժամանակավոր արգելքի մասին՝ կապված այսօր առավոտյան Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության հետ»,- ասվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ Անկարայում արհմիությունների և հասարակական կազմակերպությունների կազմակերպած ցույցից առաջ երեք վայրկյան ընդմիջումով 2 պայթյուն է տեղի ունեցել: Ցույցն անցկացվում էր «Աշխատանք, խաղաղություն, ժողովրդավարություն» կարգախոսով՝ ի նշան բողոքի երկրի հարավ-արևելքում թուրք-քրդական հակամարտության պատճառով առաջացած բռնության դեմ:









































