Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը Marca-ի հետ զրույցում նշել է, որ «Արքայական ակումբ»-ի ֆուտբոլիստները, ղեկավարությունն ու մարզչական շտաբը հավատում են, որ թիմը դուրս է գալու Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության եզրափակիչ:
«Թիմն ամեն ինչ անելու է, որ այս մրցաշրջանում առավելագույն արդյունքի հասնի: «Ռեալ»-ը հավատում է, որ կարող է առնվազն դուրս գալ Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ:
Մրցաշրջանը որոշիչ փուլ է թևակոխել, այդ իսկ պատճառով մենք պետք է կենտրոնանանք արդյունքների վրա: Երկրպագուներին կարող եմ խոստանալ, որ խաղացողները պայքարելու են մինչև վերջ»:









































