Monday, 08 06 2026
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ
22:10
Շվեդիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
«Սարգիս կասյանները» լեգիտիմացան. խորհրդարանն օգտագործելու են պետության դեմ սաբոտաժի համար
21:50
ԵՄ-ն պատրաստվում է հունիսին 9,1 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային
Լյուստրացիա կարողացանք անել, ընդդիմափոխություն՝ ոչ. մեր թիկունքում գործում էր հակառակորդը
21:30
Կոնգոյում Էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 500-ը

Աստվածապաշտությունը մոռացված է, դժոխքը՝ ակնկալված

Մեծ Եղեռնի 96-րդ տարելիցին պատեհ ենք համարում ներկայացնել Մովսես Խորենացու «Հայոց պատմության» ողբի վերջին հատվածը: Կարծում ենք` այս հատվածը մեր ժողովրդի կյանքում եղած բոլոր դժբախտություններին բացատրություն է տալիս և ուրեմն նաև դրանցից խուսափելու դեղատոմս է, մանավանդ որ` Խորենացու ժամանակներից մենք կարծես թե չենք փոխվել ու չենք փոխվել նաև, որովհետև չենք կարդացել Խորենացի, ապա Նարեկացի, ապա Չարենց, Թումանյան, Լեո: Եվ առավել ևս այսօր` մեր ազգային ամենամեծ ողբերգության տարելիցի օրը Խորենացու ընթերցումը օգտակար կդիտվի բոլորիս համար:

«(Հայոց) Ուսուցիչները` տխմար ու ինքնահավան, իրենք իրենցից պատիվ գտած և ոչ Աստծուց կոչված, փողով ընտրված և ոչ սուրբ հոգով, ոսկեսեր, նախանձոտ, թողած հեզությունը, որի մեջ Աստված է բնակվում, և գայլ դարձած գիշատում են իրենց հոտերը: Կրոնավորները` կեղծավոր, ցուցամոլ, սնափառ, պատվասեր, քան աստվածասեր: Վիճակավորները` հպարտ, դատեր սիրող, դատարկախոս, ծույլ, գիտություններն ու վարդապետական գրվածքներն ատող, առևտուր և կատակերգություններ սիրող: Աշակերտները` սովորելու մեջ ծույլ, սովորեցնելու մեջ փութաջան, որոնք դեռ չսովորած` աստվածաբան են: Ժողովրդականները` ամբարտավան, ստահակ, մեծախոս, աշխատանքից խուսափող, արբեցող, վնասագործ, ժառանգությունից փախչող:

Զինվորականները` անարի, պարծենկոտ, զենք ատող, ծույլ, ցանկասեր, թուլամորթ, կողոպտիչ, գինեմոլ, հելուզակ, ավազակների բնութենակից: Իշխանները` ապստամբ, գողերին գողակից, կաշառակեր, կծծի, ժլատ, ագահ, հափշտակող, աշխարհ ավերող, աղտեղասեր, ծառաներին համամիտ: Դատավորները` տմարդի, սուտ, խաբող, կաշառակեր, իրավունքը չպահպանող, անհաստատ, հակառակող: Եվ առհասարակ սերն ու ամոթը ամենքից վերացած: Եվ ի՞նչ է այս բոլորի ապացույցը, եթե ոչ այն, որ Աստված մեզ անտես է արել, և տարրերը փոխել են իրենց բնությունը. գարունը երաշտ, ամառը սաստիկ անձրևային, աշունը ձմեռ դարձած, ձմեռը սաստիկ ցուրտ, մրրկալից և երկարատև: Քամիները` բուքեր բերող, խորշակի փոխված, ցավեր տարածող. ամպերը՝ կայծակներ թափող, կարկտաբեր. անձրևներն՝ անժամանակ և անօգուտ. եղանակը՝ դաժան, եղյամ բերող. ջրերի անօգուտ ավելանալը և չափից դուրս պակասելը. երկրի պտղաբերությունը նվազած, անասունների աճելությունը պակասած, այլ երկրաշարժեր և սասանումներ:

Եվ այս բոլորի վրա ամեն կողմից խռովություն, համաձայն այն խոսքին, թե ամբարիշտներին խաղաղություն չկա: Որովհետև (մեզ) տիրեցին խստասիրտ ու չար թագավորներ, որոնք ծանր, դժվարակիր բեռներ են բարձում, անտանելի հրամաններ են տալիս: Կառավարիչները կարգ չեն պահպանում, անողորմ են, սիրելիները դավաճանված են, թշնամիները՝ զորացած. հավատը ծախվում է այստեղի ունայն կյանքի համար: Ասպատակություններ են գալիս անհատնում, շատ տեղերի վրա, տները գերվում են, ստացվածքները հափշտակվում, գլխավոր մարդիկ կապվում են, հայտնի անձեր բանտարկվում են, դեպի օտարություն են աքսորվում ազնվականները, անթիվ նեղություններ են կրում ռամիկները, առնվում են քաղաքներ, քանդվում են ամրոցներ, ավերվում են ավաններ, հրդեհվում են շինություններ, անվերջ սովեր և հիվանդություններ և բազմատեսակ համաճարակներ: Աստվածապաշտությունը մոռացված է, դժոխքի ակնկալություն: Որից փրկե Քրիստոս Աստված մեզ և բոլորին, որոնք ճշմարտությամբ երկրպագում են նրան: Նրան փառք բոլոր աստվածներից, ամեն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում