«Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում միջուկային ռեակտորների սառեցման համար օգտագործվող ջրի պահպանման յոթ ավազաններից մեկում տեղի է ունեցել արտահոսք: Կարող էր տեղի ունենալ 120 տոննա ռադիոակտիվ հեղուկի արտահոսք՝ հաղորդում է Reuters-ը՝ հղում կատարելով ԱԷԿ-ի օպերատոր ընկերությանը՝ Tokyo Electric Power Co-ին:
Վթարի պատճառը դեռ չի ճշտվել: Մոտակա երկու շաբաթում ընկերությունը ծրագրում է գտնվող 13 հազար խորանարդ ջուրը մղել մյուս ավազաններ:
Նշվում է, որ արտահոսող ավազանը գտնվում է առափնյա գծից 800 մետրի վրա, ու դրանցում պարունակվող ջուրը չպետք է ընկնի ծով:
Նախօրեին հաղորդվում էր, որ ԱԷԿ-ի երրորդ ռեակտորում շարքից դուրս է եկել միջուկային վառելիքի սառեցման համակարգը: Նույն օրը անսարքությունը վերացվել էր:









































