2013թ. հունվարին ամերիկյան Իլինոյս նահանգի Էդվարդսվիլ քաղաքի բնակչուհի 28-ամյա Բրի Թաուները իր քթի ծայրին տարօրինակ կետ նկատեց: Կինը փորձեց այրել այն ջրածնի պերօքսիդով, սակայն ապարդյուն: Նա դիմեց բժշկի:
Բժիշկը հետազոտելուց հետո խորհուրդ տվեց կնոջը չանհանգստանալ և հանգիստ թողնել քթի վրա առաջացած այդ կետիկը: Սակայն որոշ ժամանակ անց կետը մեծացավ և դարձավ ելակի չափ: Բրին անմիջապես դիմեց ուռուցքաբանական կլինիկա:
Բժիշկները ախտորոշեցին մաշկի քաղցկեղ և վիրահատեցին քիթը: Քանի որ քաղցկեղածին բջիջները շատ խորն էին թափանցել, բժիշկները ստիպված էին հեռացնել քթի մաշկի մեծ հատված, փոխարենը նրանք որոշեցին կնոջ արտաքին տեսքը վերականգնելու համար գլխամաշկի փոխպատվաստում կատարել:
Վիրահատությունը բարեհաջող ավարտվեց, սակայն կինը մինչև հիմա ստիպված է պարբերաբար սափրել քիթը:






















































