Դանիացի տիեզերագնաց Անդրեաս Մոգենսենը հայտնել է, որ իրեն պատմության մեջ առաջին անգամ հաջողվել է նկարահանել դեպի տիեզերք ուղղված կայծակներ: Այս մասին հայտնում է INTERFAX-ը:
Ուրբաթ ելույթ ունենալով առաջին հետթռիչքային մամլո ասուլիսում՝ տիեզերագնացը պատմել է, որ նկարահանումն արվել է փորձերից մեկի շրջանակներում:
«Դանիական փորձերից մեկի ժամանակ ես հնարավորություն ունեցա նկարահանելու կայծակներ և փոթորիկներ: Ինձ հաջողվեց նկարահանել դեպի տիեզերք ուղղված «բլյու ջետներ» կոչվող կայծակներ: Պատմության մեջ առաջին անգամ է այդպիսի կայծակը տեսանկարահանվում»,- ասել է Մոգենսենը:
Ջետերը կապույտ խողովակի տեսք ունի:










































