7 տասնյակ վրացի զինակոչիկներ ինքնակամ լքել են Կախեթիում գտնվող «Պալդո» ռազմական բազան: Նրանք իրենց արարքը բացատրել են նրանով, որ չեն ցանկանում զուգարաններ մաքրել՝ հաղորդում է Interfax-ը: Վրաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որ 60 զորակոչիկներ հեռացվել են ռազմական բազայից, քանի որ վերջիններս հրաժարվել են կատարել կանոնադրությամբ հաստատված հրամանները:
Դասալքության այս փաստը մեծապես անհանգստացրել է խորհրդարանական փոքրամասնությանը:
«Քաղաքական ընդդիմադիրներին հետապնդելու փոխարեն՝ պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան պետք է զբաղվի նախարարությունում ավելի առարկայական խնդիրների լուծմամբ»,- ասել է խորհրդարանական փոքրամասնության ղեկավարներից մեկը՝ Գիորգի Բարամիձեն:









































