Մեքսիկայում բացել են մեծ վեճերի առիթ դարձած հուշահամալիրը՝ նվիրված թմրապատերազմի տասնյակ հազարավոր զոհերին: Այս մասին հայտնում է BBC-ն:
Զոհվածների հարազատներից ոմանց դուր չի եկել, որ մետաղական պատի վրա մեջբերվում են գրողների ու մտածողների մեջբերումները, սակայն չկան զոհվածների անունները: Հուշարձանին դեմ է հանդես եկել պոետ Խավիեր Սիցիլիան: Նա կարծում է, որ այն ռազմաբազայի մոտ չպետք է տեղադրեին:
Հաղորդվում է, որ պատի վրա զոհվածների անունները չկան այն պատճառով, որ սպանվածների պաշտոնական ցուցակ գոյություն չունի: Պատի վրա կա ազատ տեղ, որտեղ կարող են գրվել զոհվածների անունները:
Հուշահամալիր ստեղծումը արժեցել է 2.4 մլն դոլար: Այն կառուցվել է թմրաառևտրականներից առգրավված գումարներով:











































