Բրիտանական իրավապահ մարմինները ձերբակալել են ցանցահեն Ստեֆան Ռիգոյին, որը վնասակար ծրագրի օգնությամբ մուտք է ստացել ծանոթների վեբ տեսախցիկներին, հայտնում է BBC-ն:
Ցանցահենն օգտագործել է BlackShades անունով ծրագիրը, որը մուտք ունենալու հնարավորություն է տվել զոհի վեբ տեսախցիկին այն դեպքում, եթե նրա Skype-ը միացված է եղել: Դատաքննությունից հետո Ռիգոյի համակարգչում գտել են սքրինշոթեր նրա զոհերի ինտիմ պատկերներով:
BlackShades-ը համացանցում տարածված է եղել 2010 թվականից 40 դոլարով: Փորձագետների խոսքերով` համակարգչում դրա հայտնաբերումը բարդ չէ, սակայն այն համակարգչից լրիվ հեռացնելը շատ ավելի բարդ է: