ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ներողություն է խնդրել Կալիֆոռնիայի գլխավոր դատախազից՝ նրան «երկրի բոլոր գլխավոր դատախազներից ամենահմայիչը» անվանելու համար: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Քարնին:
Նախորդ հինգշաբթի ելույթ ունենալով Սան Ֆրանցիսկոյի մերձակայքում տեղի ունեցած Դեմոկրատական կուսակցության նախընտրական հիմնադրամի համար միջոցներ հավաքելու արարողությանը՝ նախագահը հաճոյախոսել է Կալիֆոռնիայի գլխավոր դատախազ Քամալ Հարիսին:
ԱՄՆ-ում այս հաճոյախոսությունն ունեցել է ինչպես դրական, այնպես էլ բացասական արձագանքներ:
«Վերադառնալուն պես՝ նախագահը զանգահարել է գխավոր դատախազ Հարիսին՝ ներողություն խնդրելու այն բանի համար, որ նրա խոսքերը ուշադրություն գրավեցին: Նրանք հին ընկերներ են, և նա ոչ մի դեպքում չի ցանկացել թերագնահատել գլխավոր դատախազի պրոֆեսիոնալ արժանիքները և ունակությունները»,- ասել է Քարնին:








































