«Լիվերպուլ»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն իր կարծիքն է հայտնել անգլիական ակումբի մասին։ Գերմանացի մասնագետը գոհ է իր նշանակումից։
«Սա մեծ պատիվ է։ Հպարտ եմ, որ այստեղ եմ։ Գիտեմ, որ «Լիվերպուլ»-ը յուրահատուկ ակումբ է։ Մարդիկ այստեղ ապրում են ֆուտբոլով։ Ֆուտբոլիստները պետք է հավատան, որ կարող են արդարացնել բոլոր սպասելիքները։ Տրանսֆերային կոմիտե՞․ հիմարություն է։ Տրանսֆերների հետ կապված առաջին ու վերջին խոսքն իմն է լինելու։
Ես ֆուտբոլային ռոմանտիկ եմ։ «Էնֆիլդ»-ն աշխարհի լավագույն ֆուտբոլային վայրերից է։ Երբ առաջին անգամ այստեղ էի «Բորուսիա»-ն գլխավորելիս, պատկերացնում էի՝ ինչ կկատարվի, եթե գլխավորեմ այս թիմը։ Ես երջանիկ եմ։
Պետք է էմոցիոնալ ֆուտբոլ խաղանք։ Այստեղ՝ «Էնֆիլդ»-ում, դա կարևոր է։ Թիմը հսկայական ներուժ ունի։ Ինչ-որ մեկն այստեղ կարծում է, որ կարող եմ հրաշքնե՞ր գործել։ Ես հրաշագործ չեմ, սովորական տղա եմ։
«Լիվերպուլ»-ի սեփականատերերը հիանալի մարդիկ են։ Լավ տպավորություններ ունեի մեր առաջին հանդիպումից։ Չեմ մտածում, թե ինչպես այդտեղ դառնամ լեգենդ, կենտրոնացած եմ աշխատանքի վրա»,- հայտարարել է Կլոպը։









































