«Կա Սահմանադրության բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով, որը աշխատանք է կատարել: Ես ամեն օր եմ աշխատում Սահամանդրության հետ և Սահմանադրության տարբեր հոդվածների վերաբերյալ տասնյակ հոդվածներ ու գրքեր ունեմ հրապարակած: Դա մասնագիտական աշխատանք է», –Panorama.am–ի փոխանցմամբ՝ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք շահերի բախման խնդիր չի առաջացնում իր` ՍԴ նախագահ ու Հանձնաժողովի նախագահ լինելը:
Լրագրողները դիտարկմանը, որ Հայաստանի նախկին երկու նախագահները Սահամանդրության փոփոխությունների նախագիծը խայտառակություն են որակել, Գագիկ Հարությունյանը արձագանքել է. «Իրենց հարցրեք, բայց իրական գնահատականը կտա ժողովուրդը: Փաստաթուղթը իմ կամ մեր մշակածը չէ, դա կոլեկտիվ աշխատանք է, որը հետո քաղաքական քննարկումների արդյունքում և քաղաքական տարբեր փոխզիջումների արդյունքում բավականին փոփոփոխությունների է ենթարկվել: Այնպես որ չի կարելի դա անձնավորել, իսկ փաստաթղթին, եթե որևէ մեկը գնահատական է տալիս, պետք է ուսումնասիրի և փորձի նրա հոդվածների վերաբերյալ տեսակետներ արտահայտել, այդ դեպքում կլինեն նաև համարժեք պատասխաններ»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում









































