Apple ընկերությունը գրող Ջոան Ռոուլինգի հետ համատեղ թողարկել է Հարի Փոթերի մասին բոլոր 7 գրքերի ինտերակտիվ տարբերակը: Դրանցում կլինեն նաև մոտ 200 նկարազարդումներ, անիմացիոն պատկերներ և հեղինակային մեկնաբանություններ: Այս մասին գրում է Time ամսագիրը:
«Ես հիացած եմ, որ գրքի այդ հիասքանչ ձևավորումներն արդեն թողարկվել են: Նկարազարդումներն ու անիմացիան այդ պատմություններին ինչ-որ նոր հիասքանչ շունչ են հաղորդել»,- ասել է Ջոան Ռոուլինգը:
Նշվում է, որ գրքի նոր տարբերակում կլինի նաև «տարածք երևակայության համար»: Օրինակ՝ ընթերցողները կկարողանան ընտրել համապատասխան բանալի փիլիսոփայական քարի որոնումներում կամ կկարողանան մասնակցել քվիդդիչի ինտերակտիվ մրցումներին: Նկարազարդումների համար օգտագործվել են պատկերներ Pottermore կայքից, որոնք հարմարեցվել են iPad, iPod Touch, iMac, iPhone և Apple TV սարքերին:











































