«Մանչեսթեր Սիթի»-ի արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն մեկնաբանել է շրջանառվող լուրերը՝ Գվարդիոլային առաջիկա ամռանը «քաղաքայիններ»-ի գլխավոր մարզիչ նշանակելու մասին:
«Այդ մասին արդեն շատ են խոսում: Անձամբ ծանոթ չեմ Գվարդիոլայի հետ, բայց գիտեմ, որ նա գերազանց մարզիչ է: Հիանալի է լավագույնների հետ աշխատելու հնարավորություն ունենալ:
Սակայն ես հիանալի եմ զգում՝ աշխատելով Պելեգրինիի հետ: Շատ ենք շփվում, և ես գոհ եմ, որ այն թիմի մի մասն եմ կազմում, որը մարզում է Պելեգրինին: Ցանկացած դեպքում, մարզչի ապագայի վերաբերյալ որոշում է կայացնում միայն ակումբի ղեկավարությունը»,- Mirror-ը մեջբերում է Ագուերոյի խոսքերը:










































