Tesla Motors-ի հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է, որ Apple ընկերությանը մրցակից չի համարում, չնայած այն խոսակցություններին, որ վերջինիս մասնագետները մշակում են էլեկտրական ավտոմեքենա: Այս մասին, ինչպես հաղորդում է ռուսական lenta.ru-ն վերջինս ասել է գերմանական Handelsblatt պարբերականին տված հարցազրույցի ժամանակ: Վերջինս նաև իր մոտեցումն է հայտնել այն առնչությամբ, որ Apple-ն իր մոտ աշխատանքի է ընդունում Tesla Motors-ից կրճատված ճարտարագետներին:
«Մենք կատակով Apple-ին անվանում ենք մեր գերեզմանոցը: Նրանք, ովքեր չեն կարողանում աշխատել մեր ընկերությունում, գնում են նրանց մոտ: Սա արդեն՝ առանց կատակի»,- նշել է Մասկը՝ միաժամանակ նաև գովելով Apple-ի ձգտումը՝ խաբվել էլեկտրական ավտոմեքենաներով: «Եթե նրանք ցանկանում են հեղափոխություն անել, ապա տրամաբանական է, որ պետք է շարժվեն այդ ուղղությամբ»,- ընդգծել է Մասկը: Նորարարի համբավը պահելու համար Apple-ին արդեն բավարար չէ ունենալ նոր մատիտ կամ ավելի հզոր պարամետրերով iPad: Ավտոմեքենաները շատ ավելի բարդ են, քան սմարթֆոնները կամ սմարթ-ժամացույցները: Tesla Motors-ի հիմնադիրն իրեն մրցակից է համարում չինական կապիտալով գործող ընկերություններին: Նրա խոսքով միայն ԱՄՆ-ում չորս նման ընկերություն է գործում՝ ընդհանուր առմամբ ավելի քան 1 միլիարդ դոլար կապիտալով:












































