«Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Սերխիո Ագուերոն համեմատել է Արգենտինայի հավաքականի իր խաղընկեր Լիոնել Մեսսիին Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի հետ:
«Ո՛չ Ռոնալդուն, ո՛չ որևէ այլ ֆուտբոլիստ մոտ չեն Մեսսիին: Լիոնելը տաս է, ինչպես իր խաղային համարը, իսկ Ռոնալդուն՝ երեք միավոր քիչ:
Ոչ ոք չի կարող հասնել Մեսսիի մակարդակին: Այսպես եմ ասում ոչ թե այն պատճառով, որ նրա ընկերն եմ: Մեսսին զարմացնում է իր արագությամբ: Բոլորս գիտենք, որ Լեոն բարձրակարգ ֆուտբոլիստ է»,- Goal. com-ը մեջբերում է Ագուերոյի խոսքերը:









































