«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը 2015 թվականի լավագույն խաղացող է ճանաչվել Խորվաթիայում: Այդ մասին հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:
Ամենամյա մրցանակը հիմնադրվել է խորվաթական Vecernji list պարբերականի կողմից: 27-ամյա Ռակիտիչն առաջին անգամ է արժանանում պատվավոր պարգևին: 2014 թվականին այն նվաճել է Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը:
«Բարսելոնա»-ի կազմում Ռակիտիչը նվաճել է Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը, դարձել երկրի գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր և նվաճել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը:









































