2012թ. չինացի զբոսաշրջիկներն արտասահմանում ծախսել են 102 միլիարդ դոլար և 40%-ով գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշը: Այս մասին հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը (UNWTO):
Այսպիսով՝ 2012թ. Չինաստանը դարձել է համաշխարհային առաջատար զբոսաշրջիկների արտասահմանյան ծախսերով՝ առաջ անցնելով նախորդ տարվա առաջատարից՝ Գերմանիայից:
Հայտնի է դարձել նաև, որ գերմանացի, ամերիկացի զբոսաշրջիկները նախորդ տարի գնումների վրա արտասահմանում ծախսել են 84 միլիարդ դոլար:











































