Աշխարհի նախկին առաջին ռակետ Խուան-Կառլոս Ֆերերոն, ով ներկայումս Վալենսիայի ATP մրցաշարի սեփականատերերից մեկն է, հուսով է, որ իր հայրենակից Ռաֆայել Նադալը կմասնակցի 2013 թվականի մրցումներին:
«Հուսով ենք, որ այս տարի Ռաֆան հանդես կգա Վալենսիայի մրցաշարում: Նա պատրաստվում էր խաղալ նաև 2012 թվականին, սակայն վնասվածքները խանգարեցին Նադալին:
Դևիսի գավաթի խաղարկության մասին կասեմ, որ կցանկանայի Իսպանիայի ընտրանու ավագ դառնալ: Իսկ թե երբ դա տեղի կունենա, չգիտեմ»,- հայտնել է Ֆերերոն:






































