AS-ին տված հարցազրույցի ժամանակ «Չելսի»-ի հարձակվող Ֆերնանդո Տորեսը հայտնել է, որ լոնդոնյան ակումբում բոլորն անչափ սիրում են Մոուրինյոյին և սպասում են նրան:
««Չելսի»-ի երկրպագուները շարունակում են երգեր նվիրել Ժոզեին: Մոուրինյոն, Դրոգբան, Լեմպարդը, Թերին երկրպագուների կուռքերն են: Հենց նրանց շնորհիվ է «Չելսի»-ն չեմպիոն դարձել:
Պորտուգալացի մասնագետի նկատմամբ երկրպագուները հատուկ զգացումներ են տածում և այդպես կլինի միշտ: Չեմ կարող ասել, կվերադառնա՞ արդյոք Մոուրինյոն: Մենք մարզիչ ունենք, ով կաշխատի ակումբում մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Իսկ ապագան գուշակել չեմ կարող»,- ասել է Տորեսը:







































