Կատալոնական «Բարսելոնա»-ի դարպասապահ Վիկտոր Վալդեսն ակնարկել է, որ դեմ չի լինի խաղալ Անգլիայի Պրեմիեր Լիգայում:
«Հիանալի ժամանակ եմ անցկացրել «Բարսելոնա»-ում: Միշտ կվերադառնամ այստեղ: Բայց ես ցանկանում եմ ճանապարհորդել: Ցանկանում եմ ծանոթանալ նոր մշակույթների, խաղալ այլ ֆուտբոլ, ընդունել նոր մարտահրավերներ:
Իհարկե, ինձ դուր է գալիս Անգլիայի Պրեմիեր Լիգան: Ինձ դուր է գալիս, որ այդ երկրում մարդիկ հարգում են ֆուտբոլը: Նրանք ծափահարում են խաղացողին ցանկացած հաջող գործողության համար: Մենք սովոր չենք դրան, բայց դա շատ հաճելի է»:
Հիշեցնենք, որ Վալդեսը հայտարարել էր, որ չի ցանկանում նոր պայմանագիր ստորագրել «Բարսելոնա»-ի հետ, իսկ գործող համաձայնագրի ժամկետը լրանում է 1 տարուց: Իսպանացի դարպասապահի ծառայություններով հետաքրքրվում է Լոնդոնի «Արսենալ»-ը:










































