Պեկինում Պեկին-Հոնկոնգ-Մակաո արագընթաց ճանապարհին անօդաչուն նկարահանել է հսկայական խցանում: Մայրուղում 50 շարքով խցանումներն առաջացել են տոնական շաբաթը, երբ Չինաստանում նշում են երկրի տարեդարձը՝ հայտնում է korrespondent.net-ը:
Հոկտեմբերի 1-7-ը Չինաստանում կոչվում է «ոսկե» շաբաթ, երբ տոնական օրերը (հոկտեմբերի 1-3-ը) միանում են հանգստյան օրերին և միասին ձևավորում ոչ աշխատանքային շաբաթ: Այդ հանգստյան օրերին Չինաստանի բնակչության կեսը՝ 750 մլն մարդ, մեկնում են երկրի տարածքով ուղևորությունների: