«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը անցյալ տարի, 2010 թվականի ապրիլին հանդես է եկել Հայաստանում և արտերկրում բնակվող բոլոր հայերին ուղղված կոչով, առ այն, որ Հայոց Ցեղասպանության տարելիցի օրը, ժամը 19:15 րոպեին հայտարարվի «Լռության րոպե»։
Կրկին կոչ ենք անում աշխարհի տարբեր մասերում բնակվող հայերին Երևանի (Արարատյան) ժամանակով, ժամը 19:15–ին մեկ րոպե կանգ առնել և լռությամբ հարգել Ցեղասպանության զոհերի հիշատակը։












































