Նման գրասենյակ դուք դեռ չեք տեսել՝ բրիտանական Peer 1 Hosting IT ընկերության կենտրոնական գրասենյակն ունի ակվապարկի, բարի ու ծառի վրա կառուցված տնակի տեսք:
Այստեղ կա աշխատանքի համար անհրաժեշտ ամեն ինչ՝ լողավազան, գոլֆի դաշտ, հսկայական ճոճանակներ, ինչպես նաև վայր, որտեղ թույլատրվում է նստել ոտքերը սեղանին դրած՝ հայտնում է The Telegraph-ը:

Շուրջ մեկ տարի առաջ Սաութհեմփթոնի Space & Solutions դիզայներական ընկերությունը ստացավ պատվեր՝ նախկին մեծ փաբի տարածքը վերածել Մեծ Բրիտանիայի լավագույն գրասենյակի:
Դիզայներները ստիպված էին մտածել, թե ինչպես կարելի է օգտագործել ավելի քան 1500 քմ տարածքը:

Space & Solutions-ում երկար մտածելուց հետո որոշել են համադրել խաղերի գաղափարը, քանի որ աշխատանքին ոչինչ այնքան չի նպաստում, որքան լավ տրամադրությունը:
«Եթե այս կամ այն մարդը ցանկանում է Peer 1 Hosting-ում աշխատանքի ընդունվել, նրան խնդրում են սահել գրասենյակի երրորդ հարկից սահող սղարանով: Եթե մարդը հրաժարվում է, ուրեմն նա չի անցնում փորձությունը: Դա վկայում է այն մասին, որ աշխատանք որոնողը չի հասկանում այն բիզնես-մշակույթը, որում նա ցանկանում է եփվել»,- ասում է Space & Solutions-ի դիզայները:

Peer 1 Hosting ընկերության ղեկավար Դոմինիկ Մոնկհաուսը ցրել է կասկածամիտների այն կասկածները, որ չափազանց հարմարավետ պայմանները խանգարում են աշխատանքին:











































