Շարունակվում են խոսակցությունները Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի՝ ընթացիկ մրցաշրջանից հետո ակումբային գրանցումը փոխելու մասին: 50-ամյա մասնագետը չի բացառում, որ կարող է վերադառնալ Լոնդոնի «Չելսի»:
Calciomercato.it-ը տեղեկացնում է, որ «Չելսի»-ում Մոուրինյոյի օգնականը կլինի Միլանի «Ինտեր»-ի նախկին պաշտպան Մարկո Մատերացին, ով պատրաստակամություն է հայտնել անցնել մարզչական աշխատանքի:
Մարկոն 1998/99թ. մրցաշրջանում հանդես է եկել նաև «Էվերթոն»-ի կազմում:









































