ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ներողություն է խնդրել «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունից, Աֆղանստանի Քունդուզ քաղաքում ամերիկացի զինվորականների կողմից հիվանդանոցի հրակոծության համար, որի հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստին:
«Այսօր առավոտյան նախագահ Օբաման զանգահարել է «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության տնօրեն, բժիշկ Ջոանա Լյուին, որպեսզի ներողություն խնդրի և ցավակցություն հայտնի հիվանդանոցի անձնակազմի ու հիվանդների զոհվելու համար, ովքեր զոհվել են Քունդուզում ԱՄՆ ռազմաօդային ուժերի սխալ հարվածի պատճառով»,- ասել է Էռնեստը:








































