Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՀ-ը հայտնել է, որ Իրանի տնտեսական ապագան երևում է պայծառ։ ԱՄՀ-ն ընդգծել է, որ եթե Իրանը պատժամիջոցների վերացումից հետո կարողանա նավթի արդյունահանման ծավալը մեծացնել 1 միլիոն բարելով, ապա նրա տնտեսական աճը 2016-2017 թվականներին կկազմի 4-5.5 տոկոս։
ԱՄՀ-ի՝ Մերձավոր Արևելքի ու Կենտրոնական Ասիայի հարցերով դեպարտամենտի տնօրենի օգնական Մարտին Կերիսոլան հայտարարել է, որ Իրանի տնտեսությունը կշահի «վեցյակի» հետ միջուկային գործարքից, եթե նրա կառավարությունն իրականացնի տնտեսական խոշոր բարեփոխումներ և բարեփոխի ֆիսկալ քաղաքականությունը։
Նրա խոսքով՝ Իրանին անհրաժեշտ են կառուցվածքային փոփոխություններ, եթե նա ցանկանում է օգտվել միջուկային գործարքի ընձեռած բոլոր հնարավորություններից: Նա նաև հայտնել է, որ բարեփոխումների համար պահանջվում է քաղաքական կամք։









































