Reuters գործակալությունը՝ հղում անելով սիրիացի իրավապաշտպաննեին, տարածել է տեղեկություն այն մասին, որ սիրիական զորքերը և Դամասկոսին հավատարիմ աշխարհազորայինների ուժերը ցամաքային գործողություն են սկսել ԴԱԻՇ-ի դեմ։ Գործակալության տվյալներով՝ դա սիրիական բանակի առաջին խոշոր հարձակումն է Սիրիայում ռուսական օդային գործողության մեկնարկից հետո։
Սիրիացի իրավապաշտպանների կարծիքով՝ կառավարական ուժերի հարձակման թիրախը գրոհայինների դիրքերն են Սիրիայի հյուսիս-արևմուտքում, որոնք հարձակման են ենթարկվում ռուսական ավիացիայի կողմից։
Նշվում է, որ հարձակման ընթացքում կառավարական ուժերը հարձակվել են գրոհայինների դիրքերի վրա առնվազն 4 կետերում՝ հրետանու և հրթռիռային սպառազինության կիրառմամբ։ Սիրիացի իրավապաշտպանները նաև նշում են, որ գործողության թիրախ են դարձել ռուսական ավիացիայի հարվածների տակ հայտնված օբյեկտները Համա նահանգում և Իդլիբի մի քանի շրջաններում:











































